ԱՄՆ-ում ձյան պատճառով 2300-ից ավելի չվերթ է հետաձգվել

12:05 • 03.01.14

ԱՄՆ-ում հետաձգվել է  2300-ից ավելի ավիաչվերթ և ևս 3 900-ն ուշացել է ձյան պատճառով, հայտնում է Газета-ն՝ Fox News-ի հղումով:
 

Հաղորդվում է նաև, որ Միացյալ Նահանգների 22 նահանգում ձնե փոթորկի պատճառով տուժել է մոտ 100 մլն մարդ:
 

Газета-ն նկատում է, որ փոթորիկը  հունվարի 1-ին իր լիազորությունները ստանձնած Նյու Յորքի նոր քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի համար առաջին լուրջ փորձությունը կլինի, քանի որ այս քաղաքում ևս մեծ քանակությամբ ձյուն է տեղացել: