Քաղաքացիական նախաձեռնությունները, էջերն ու խմբերը Facebook-ում
2013-ը, լինելով քաղաքացիական պայքարի առումով ակտիվ տարի, ակտիվ էր նաև Facebook-ում քաղաքացիական նախաձեռնությունների, էջերի ու խմբերի առումով:
Դրանցից առավել հայնտիներն են հետևյալ ֆեյսբուքյան էջերը և նախաձեռնությունները` «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին», «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս վճարի», «Ո´չ Գենդերային օրենքին, «Ո´չ ազգային դավաճանությանը», «Ո´չ 150 դրամին», «Ոչ Սյունիքի վաճառքին», «Ո´չ Մադրիդյան սկզբունքներին» և այլն:
Սրանք բոլորն ստեղծվել են որպես արձագանք տարվա ընթացքում տեղի ունենացած իրադարձություններին, այն է` պարտադիր կուտակային կենսաթշակային համակարգին անցումը, Երևանի քաղաքապետարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումը և բազմաթիվ այլ իրադարձություններ:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` սրանց ստույգ թիվն ու ստեղծման տարեթիվը ոչ մեկին հայտնի չէ:
«Այնքան սպեցիֆիկ թեմաներով բաներ են բացել, օրինակ՝ որ Թոխմախի Մհերը ներողություն խնդրի, կամ՝ «Ես դիմավորում եմ Զարուհի Փոստանջյանին»: Բացվել է, մի հինգ օր ապրել, հետո փակվել»,- Tert.am-ին ասաց փորձագետը:










