Եգիպտոսում բողոքի նոր ակցիաներ են սկսվել. զոհվել է առնվազն` 13 մարդ

14:55 • 04.01.14

Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամմեդ Մուրսիի աջակիցները բողոքի ակցիաներ են սկսել ողջ Եգիպտոսում:

Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն` ակցիաներ են տեղի ունեցել Կահիրեում, Ալեքսանդրիայում, Իզմաիլիում, Սուեզում և այլուր: Առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 13 մարդ զոհվել է ոստիկանության հետ բախումների հետևանքով: Եվս 52-ն ստացել են ծանր վնասվածքներ:
 

Բախումները խիստ են եղել հատկապես Կահիրեում: Մուրսիի կողմնակիցները ոստիկանների վրա քարեր են նետել: Նրանցից շատերը զինված են եղել դանակներով և Մոլոտովյան կոկտեյլներով:


Կահիրեի որոշ շրջաններում ցուցարարները ոստիկանական մեքենաներ են հրկիզել: