Ինչպես չթունավորվել Ամանորին. խոհուրդներ մասնագետներից

12:14 • 04.01.14

Ամանորյա տոներին թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է
մթերքը ձեռք բերելիս անպայման ստուգել ոչ միայն պիտանելիության, այլև` արտադրության ժամկետը։ Սա է մասնագետների խորհուրդը:


Tert.am–ի հետ զրուցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ օրինակ՝ նախորդ տարի գրանցվեց շատ վատ երևույթ, երբ որոշ արտադրողներ մթերքի վրա չէին նշում արտադրության օրը, նշում էին միայն պիտանելիության ժամկետը, օրինակ` «Պիտանի է մինչև հունվարի 10-ը»։ Բայց երբ պարզվում է, որ ապրանքը վաճառասեղանին հայտնվել է օրինակ` դեկտեմբերի 25-ին, ակնհայտ է դառնում, որ մթերքի պիտանելիության ժամկետն առավելագույնը 10 կամ 15 օր է, բայց տուփի վրա ժամկետն ավել է նշված:


Նման բարձր ռիսկայնության մթերքներ են՝ միսը, մսամթերքը, կաթը, կաթնամթերքը և կրեմային արտադրանքը։
Տնային արտադրության մեջ հատկապես բարձր ռիսկային մթերքներ են համարվում աղցանները:
Հատկապես խորհուրդ է տրվում խուսափել այնպիսի աղցաններից, որոնք պատրաստվում են ձվով. դրանք պետք է օգտագործել առավելագույնը` 1-2 օր։


Մասնագետները ցուցում են նաև, որ թվասերն ու մայոնեզը ավելացվեն աղցաններում մատուցելուց առաջ:
Խորհուրդ է տրվում հյուրասիրության համար սեղանին դրված ուտեստները հյուրերի գնալուց անմիջապես հետո տեղափոխել սառը և ցուրտ վայրեր՝ սառնարան, դրսի պատշգամբ՝ ծակված վիճակում:


Շատ կարևոր է մթերքի պահպանության կանոններին հետևելը: Այսինքն՝ կան մթերքներ, որոնց տուփերի վրա նշված է, որ փակ տարայով պիտանելիության ժամկետը 10 կամ 7 օր է, բայց նաև` նշված է, որ բացելուց հետո կարելի է պահել 24 կամ 48 ժամ և չի կարելի օգտագործել դրանից հետո։