Փոլ Ուոքերը և նրա ընկերն ընթանում էին ավելի քան 160 կմ/ժ արագությամբ

23:30 • 04.01.14

Մասնագետները, ովքեր հետաքննում էին ավտովթարը, որի հետևանքով զոհվել էր դերասան Փոլ Ուոքերը, հայտարարել են, որ վթարի պատճառ է դարձել մեծ արագության տակ մեքենայի կառավարությումը կորցնելը: Այս մասին հաղորդում է spletnik.ru կայքը:


Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դերասանի ընկեր Ռոջեր Ռոդասը Porsche Carrera GT-ն վարում էր 160 կմ/ժ արագությամբ:


Սակայն դեռևս անհայտ է մնում, թե ինչի հետևանքով մրցարշավորդ Ռոդասը կարող էր կորցնել մեքենայի կառավարումը: Ըստ հետաքննության` դա կապված չի եղել ճանապարհին առկա խոչընդոտների կամ ասֆալտի անհարթությունների հետ: