Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջան

17:00 • 04.01.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 4-ին այցելել է Ասկերանի շրջան: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Երկրի ղեկավարը Սարդարաշեն գյուղում հանդիպում է ունեցել համայնքի բնակիչների հետ և քննարկել առկա խնդիրներն ու իրականացվելիք ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ջրամատակարարման բարելավմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը և զբոսաշրջության զարգացմանը:

 

Նախագահ Սահակյանը նշել է, որ կարվի հնարավորը գյուղում առկա խնդիրների լուծման ուղղությամբ` միաժամանակ կարևորելով տեղերում նախաձեռնողականության ակտիվացումը:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: