Հրդեհ Արմավիրում. կա մեկ զոհ

13:09 • 05.01.14

Հունվարի 5-ին` ժամը 11:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հայրենյաց փողոցի թիվ 32 տանը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է 1963թ. ծնված Ս. Ա.-ին պատկանող տունը (40 քմ):


Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:02-ին, մարվել՝ 11:36-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տանից դուրս է բերվել Ս.Ա.-ի դին: