Գուրգեն Եղիազարյանը արդարության համար պայքարող հասարակական-քաղաքական կազմակերպություն կհիմնի

12:36 • 05.01.14

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը հունվարի 20-ից հետո հասարակական-քաղաքական կազմակերպություն կգրանցի: Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում: Թե ինչպես կանվանվի կազմակերպությունը, դեռևս հայտնի չէ:


«Կազմակերպությունը գրանցելուց հետ ինձ պարտադիր կտեսնեք ակտիվորեն քաղաքականության մեջ ներգրավված: Կազմակերպության առաջնային ուղղությունը լինելու է արդարության վերականգնումը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա:


Թե կազմակերպությունը քանի անդամ կունենա, Գուրգեն Եղիազարյանը հստակ չկարողացավ ասել, սակայն նշեց, որ այն մոտ 50 գործիչ կունենա: «Նրանք բավականին ծանոթ են հասարակության լայն շրջանակներին»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ դեռևս հունիսի վերջին Գուրգեն Եղիազարյանը հայտարարել էր ՍԴՀԿ-ից հեռանալու մասին, սակայն ասել էր, որ դրդապատճառների մասին դեռ չի ցանկանում խոսել: