Ավտովթար Մաշտոցի պողոտայում. «Մերսեդեսը» բախվել է էլեկտրական սյանը

10:11 • 05.01.14

Հունվարի 5-ին` ժամը 01:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնոմ է ԱԻՆ-ը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:


Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 55 ՕՍ 855 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ՝ 35-ամյա Գ. Ա.-ն և ուղևոր՝ 37-ամյա Զ. Ս.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա:


Բժիշկները Գ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Զ. Ս.-ինը՝ ծանր: