ՃՏՊ Մեղրի-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. 23-ամյա վարորդը մահացել է
Հունվարի 4-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 50 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1991 թ. ծնված Ռազմիկ Ղազարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, կատարվում է քննություն:










