Նյու Յորքում մեկ շարժիչով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել մայրուղու վրա
Մեկ շարժիչով փոքր ինքնաթիռը, որում երեք ուղևոր է եղել, հարկադիր վայրէջք է կատարել Նյու Յորքի Բրոնքս թաղամասի մայրուղու վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արտակարգ վայրէջքի պատճառը դեռևս հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչպես է ինքնաթիռին հաջողվել բարեհաջող վայրէջք կատարել ակտիվ երթևեկությամբ ճանապարհի վրա:
Ոստիկանությունը փակել է ավտոճանապարհը, որտեղ վայրէջք է կատարել Piper PA-28-ն: Ինքնաթիռում գտնվող ուղևորներից ոչ մեկ լուրջ վնասվածքներ չի ստացել:
Տեղական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունների համաձայն՝ հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել մեխանիկական անսարքությունը կամ վառելիքի պակասը:
Նշվում է նաև, որ ինքնաթիռը թռել է Կոնեկտիկուտ նահանգի Դանբերի քաղաքից Ազատության արձանի շուրջը պտտվելու համար:










