Սթիվեն Սիգալը նահանգապետ առաջադրվելու մտադրություն ունի
Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալն ասել է, որ մտադրվել է Արիզոնայի նահանգապետ առաջադրվել, գրում է lenta.ru-ն: Այդ մասին դերասանը պատմել է KNXV-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում նրան նվիրված «Սթիվեն Սիգալը օրենքի պահապան» ռեալիթի-շոուի ժամանակ, որտեղ Սիգալը հանդես է գալիս Լուիզիանայի քաղաքներից մեկում շերիֆի օգնականի դերում:
Դերասանի խոսքով՝ նա արդեն քննարկել է ընտրություններին մասնակցելու հեռանկարները Արիզոնայի շրջանի շերիֆ Մարիկոպա Ջո Արպայոյի հետ: Սակայն մոտ ժամանակներում Սիգալը չի առաջադրելու իր թեկնածությունը. նրա խոսքով, նա այժմ կարևոր գործեր ունի:
ԱՄՆ-ում շատ դերասաններ են քաղաքական գործիչներ դարձել: Օրինակ`Առնոլդ Շվարցենեգերը զբաղեցնում էր Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը 2003-2011 թվականներին:










