Կոմայում գտնվող Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի կյանքը վտանգի տակ է
Իսրայելի կառավարության նախկին ղեկավար Արիել Շարոնը կարող է մահանալ՝ չնայած վիճակի բարելավմանը. կիրակի օրը հայտնել է հիվանդանոցի տնօրենը, որտեղ նախկին վարչապետն անցնում է բուժումը, հաղորդում է Interfax.ru-ն:
«Շարոնի սիրտն ավելի լավ է աշխատում, քան մենք կարող էինք ենթադրել, սակայն նա դեռևս շարունակում է մնալ մահվան վտանգի տակ»,- ասել է Զեև Ռոտշտեյնը իսրայելական ռադիոյի եթերում: «Այժմ ես ավելի վատատեսորեն եմ տրամադրված, քան մինչ այժմ»,- հավելել է հիվանդանոցի տնօրենը:
Հինգշաբթի օրը իսրայելական «Գալեյ Ցախալ» բանակային ռադիոկայանը տեղեկացրել էր Արիել Շարոնի առողջական վիճակի «զգալի» վատթարացման մասին: Արիել Շարոնն արդեն ութը տարի գտնվում է կոմայում` ծանր կաթվածից հետո:
Ռադիոկայանի տվյալներով՝ վատթարացումը տեղի է ունեցել վերջերս վիրաբուժական միջամտությունից հետո:










