Դահուկորդը պատահաբար տեսախցիկով նկարահանել է Շումախերի ընկնելու պահը
Դահուկորդը պատահաբար տեսախցիկով նկարահանել է Միխայել Շումախերի ընկնելու պահը լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ նախկին ավտոարշավորդը ծանր վնասվածք է ստացել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդում է գերմանական Spiegel թերթը, տղամարդը բջջային հեռախոսով նկարահանում էր իր ընկերուհուն, երբ կադրում պատահաբար հետին պլանում հայտնվում է ընկնող դահուկորդը՝ Շումախերը:
Ականատեսի խոսքով՝ ընկնելու պահին արագությունը չէր գերազանցում ժամում 20 կիլոմետրը:
Ներկայումս քննիչներն ուսումնասիրում են տեսագրությունը, որն արել է Շումախերի սաղավարտի վրայի տեսախցիկը:
Միխայիլ Շումախերը գլխի վնասվածք էր ստացել ֆրանսիական Մերիբել հանգստավայրում հանգստանալու ժամանակ, որտեղ դահուկ էր քշում իր 14-ամյա որդու հետ:
Այժմ ավտոարշավորդը Գրենոբլի հինվադանոցում է: Նա մի քանի վիրահատություն է տարել: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը կայուն է, սակայն շարունակում է ծանր մնալ:










