Մահվան ելքով վրաերթ Ոսկեվազ գյուղում

14:47 • 05.01.14

Հունվարի 4-ին` ժամը 18:30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկեվազ-Օշական ճանապարհին` Ոսկեվազի գյուղապետարանի մոտ, վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Գրետա Դիլանյանին, որը նույն ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:


Ժամը 19.05-ին վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին: Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: