«300 սպարտացիներ. կայսրության վերելքը» ֆիլմն առաջին հանգստյան օրերին 45 մլն դոլար է վաստակել
«300 սպարտացիներ. կայսրության վերելքը» ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում վարձույթի առաջին հանգստյան օրերին 45 մլն դոլար է հավաքել՝ 110 մլն դոլար բյուջեի դեպքում, գրում է Корреспондент-ը։
Ֆիլմը 2007թ. նկարահանված «300 սպարտացիներ» ֆիլմի շարունակությունն է, որը նկարահանվել էր Ֆրենկ Միլերի կոմիքսի մոտիվներով։ Նոր ֆիլմը նույնպես նկարահանվել է Միլերի կոմիքսների հիման վրա, որը դեռևս չի հայտնվել վաճառքում։
Երկրորդ տեղում է «Միստեր Պիբոդին և Շերմանը» մուլտֆիլմը՝ 32.5 մլն դոլար արդյունքով։
Նախորդ շաբաթվա առաջատար «Օդային մարշալ» ֆիլմը հավաքել է 15 մլն դոլար և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։ Չորրորդ տեղում է «Լեգո. Ֆիլմ»-ը՝ 11 մլն դոլարով։










