«Քաղաքացիական պայմանագիրը» մայիսին մայրաքաղաքի կենտրոնում գրասենյակ կբացի
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման և հոգաբարձուների խորհուրդը մայիսին Երևանի կենտրոնում նոր գրասենյակ կբացի:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔՊՄ կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը ՝ ի պատասխան հարցի, թե «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապված՝ մի տեսակ դադար ու լռություն է:
«Մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը, ողջ կազմով հանդիպում ենք առնվազն՝ շաբաթական 1-2 անգամ , հիմա գրասենյակի վերանորոգման գործերով ենք զբաղված, մայիսի վերջին գրասենյակը կբացվի»,-ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագրի» նոր գրասենյակը տեղակայված է լինելու մայրաքաղաքի կենտրոնում: Դրա աշխարհագրական դիրքի վերաբերյալ Ալեն Սիմոնյանը այլ մանրամասներ չհայտնեց. լիազորված չէր:
Նա չպատասխանեց նաև հարցին, թե ինչ միջոցներով է վերանորոգվում գրասենյակը:










