Արսեն Ավակովը խոստանում է 48 ժամում լուծել Ուկրաինայի արևելքում առկա խնդիրները

12:06 • 09.04.14

Ուկրաինայի ՆԳՆ-ն խոստացել է 48 ժամվա ընթացքում լուծել երկրի արևելյան քաղաքներում ստեղծված լարված իրադրությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Գերագույն ռադայի կողմից Ուկրաինայի ներքին գործերի նախարար նշանակված Արսեն Ավակովը հայտարարել է, որ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում սկսված ակցիաները կկանխվեն կա՛մ բանակցությունների միջոցով, կա՛մ ուժի կիրառմամբ:

 

Նշված քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցները չեն ճանաչում նոր նահանգապետների լեգիտիմությունը, որ նշանակվել են Վիկտոր Յանուկովիչի հեռացումից հետ: Նրանք է՛լ ավելի մեծ իրավունքներ են պահանջում շրջանների համար, ցանկանում են հանրաքվեներ անցկացնել՝ դրանց կարգավիճակի վերաբերյալ: 

Ակցիաները հաճախ անց են կացվում ՌԴ-ի դրոշի ներքո: