Իլհամ Ալիևը մեկնել է Իրան
Մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցն Իրան, տեղեկացնում ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Թեհրանի օդանավակայանում Ադրբեջանի նախագահին դիմավորել են Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, Ադրբեջան-Իրան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը, Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը, Իրանում Ադրբեջանի դեսպանը։
Ադրբեջանի նախագահի այցի շրջանակներում նախատեսված է նրա հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, կրոնական առաջնորդ այաթոլլա Սեիդ Ալի Համենեի հետ։
Ակնկալվում է երկու երկրների միջև փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև նախագահների համատեղ հայտարարությունը։










