16-ամյա աշակերտը կոտորած է իրականացրել ամերիկյան դպրոցներից մեկում

22:19 • 09.04.14

Ամերիկյան Փիթսբուրգ քաղաքի մոտակայքում տեղակայված Մարիսվիլ քաղաքի (Փենսիլվանիա նահանգ) դպրոցներից մեկում 16-ամյա աշակերտը կոտորած է իրականացրել: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները:


Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ 15:15–ին՝ դասերն սկսելուց քիչ առաջ: Հանցագործը, ով զինված է եղել երկու դանակով, քայլել է միջանցքներով և դասասենյակներով՝ վնասվածքներ հասցնելով բոլոր հանդիպողներին:


Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 19 աշակերտ, որոնց տարիքը տատնվում է 14-17-ի սահմանում, և 60-ամյա պահակը: 4 տուժածի ուղղաթիռներով տեղափոխել են հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:


Հայտնի է, որ հանցագործին ձերբակալելու գործընթացին մասնակցել է դպրոցի փոխտնօրենը: Պատանու գործողությունների շարժառիթները դեռևս հայտնի չեն: Նրան հիվանդանոց են տեղափոխել ձեռքի վնասվածքով: Ոստիկանությունն սկսել է գործի հետաքննությունը: