Դևիդ Բեքհեմը շոտլանդական վիսկիի իր ապրանքանիշը կթողարկի
Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հայտարարել է շոտլանդական վիսկիի սեփական ապրանքանիշի թողարկման մասին, գրում է РИА Новости-ն։
Բեքհեմը Haig Club անվանումով նոր վիսկին կթողարկի իր գործընկեր, երաժշտական պրոդյուսեր Սայմոն Ֆուլերի հետ համատեղ։ Խմիչքը կվաճառվի մուգ կապույտ շշով՝ մոտ 65 դոլար արժեքով։
Արտադրող ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ Բեքհեմը և Ֆուլերը ռազմավարության մշակման հարցում մեծ դեր կունենան, ինչպես նաև կգրավեն նոր սպառողների։ Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում։










