Մահվան ելքով ՃՏՊ՝ Ապարանում

17:16 • 09.04.14

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան այսօր ժամը 09.30-ի սահմաններում Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել նշված փողոցի թիվ 18 հասցեում գտնվող դեղատան մուտքի աստիճաններին, ինչի հետևանքով վարորդը` 1954 թ. ծնված Արարատ Դիլբարյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։