«Այտա» հզոր արևադարձային ցիկլոնը մոտենում է Ավստրալիայի ափերին
Ավստրալիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Քվինսլենդ նահանգի բնակիչները պատրաստվում են «Այտա» հզոր արևադարձային ցիկլոնի մոտենալուն։ Ներկայում ցիկլոնը գտնվում է մայրցամաքի ափից 800 կմ հեռավորության վրա։ Ենթադրվում է, որ այն կհատի ափային գոտին ուրբաթ գիշերը։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, ըստ օդերևութաբանների կանխատեսման՝ ցիկլոնի հետևանքով առաջացած քամու արագությունը կգերազանցի 280կմ/ժ-ը։ Այն ուղեկցվելու է հորդառատ անձրևներով, ուստի հյուսիս-արևելյան հատվածի բնակիչները պետք է պատրաստ լինեն հեղեղումների։
Նշվում է, որ «Այտան» կլինի մայրցամաքը պատուհասած ամենահզոր ցիկլոնը 2011թ. ի վեր։










