Ժերար Դեպարդյեին տուգանել են մեքենան հարբած վարելու համար

00:52 • 09.04.14

Ֆրանսիացի հանրահայտ  դերասան Ժերար Դեպարդյեն տուգանվել է հարբած վիճակում մեքենա վարելու համար: Որոշումը կայացվել է Փարիզի վերաքննիչ դատարանի կողմից: Այս մասին հղորդում է ИТАР-ТАСС-ը:


Դերասանը դատավճռի հրապարակմանը նռրկա չի եղել Չինաստան գործուղման մեկնելու պատճառով: Դեպարդիեի շահերը ներկայացնող փաստաբան Էրիկ դե Կոմոն նշել է, որ իր պաշտպանյալը հրաժարվել է կրկին բողոքարկել դատարանի որոշումը:


Դատարանի վճռի համաձայն՝ Դեպարդիեն ստիպված կլինի 4000 եվրո տուգանք վճարել: