Մերկելը չի կարողացել ծանոթանալ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում իր դոսյեին. ԶԼՄ-ներ
ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին իր դոսյեի մասին տեղեկություն տրամադրել, որը հավաքել է Ազգային անվտանգության գործակալությունը։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Sächsische Zeitung թերթը՝ հղում անելով «Միություն -90» / «կանաչներ» կուսակցության ներկայացուցիչ Օմիդա Նուրիպուրային, ով ավելի վաղ համապատասխան հարցում էր ուղարկել Գերմանիայի կառավարություն, գրում է Deutsche Welle-ն:
Խորհրդարանականի տեղեկություններով՝ կառավարությունում իրեն հաղորդել են, որ Գերմանիայի ԱԳՆ-ն 2013 թվականի հոկտեմբերին խնդրել է ԱՄՆ-ին «գործի նյութերի հետ ծանոթանալու» հնարավորության մասին: Սակայն ամերիկյան կառավարությունը «չի տրամադրել համապատասխան տվյալներ», ասված է «Միություն -90»/«կանաչներ» ընդդիմադիր կուսակցության հարցմանը գերմանական կառավարության տված պաշտոնական պատասխանում:










