Յուրաքանչյուր երրորդ ֆրանսիացին իրեն ռասիստ է համարում
BVA հետազոտություններ և վերլուծություններ իրականացնող ընկերության վերջին հարցման արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր երրորդ ֆրանսիացին ոչ հանդուրժողական վերաբերմունք է տածում ներգաղթյալների հանդեպ:
Ինչպես հայտնում է Euromag-ը՝ հարցվածների 35 տոկոսն իրենք իրենց «ամբողջովին» կամ «մասնակի» ռասիստ են անվանել: Նման արդյունքները վկայում են, որ ֆրանսիացիներն ավելի քիչ համբերատար են դառնում: Այսօրվա դրությամբ՝ երկրի բնակիչների 63 տոկոսը համոզված է, որ ներգաղթյալների՝ ֆրանսիական հասարակությունում ինտեգրման համակարգը գործնականում չի աշխատում: 2012-ին այդպիսի կարծիք ուներ բնակչության 56 տոկոսը:
Ինչպես հաղորդում է The Local-ը՝ ֆրանսիացիներն առավել բացասական վերաբերմունք են տածում իսլամի ներկայացուցիչների նկատմամբ: Երկրի բնակչության 80 տոկոսը կարծում է, որ իսլամ դավանողների կողմից մուսուլմանական գլխաշոր կրելը հասարակության մեջ խնդիրներ է առաջացնում:
Ֆրանսիացիների բացասական վերաբերմունքին արժանանում են նաև գնչուները: Ֆրանսիացիների կարծիքով՝ գնչուներն ապրում են անօրինական առևտրի կամ գողության հաշվին:










