Ժաննա Ֆրիսկեն դիմել է իր երկրպագուներին (տեսանյութ)

10:00 • 09.04.14

Հայտնի ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն բուժման կուրս է անցնում ԱՄՆ-ում։ Նրա կողքին են ամուսինը՝ Դմիտրի Շեպելյևը, որդին՝ Պլատոնը, ծնողները և կրտսեր քույրը։ Սիրելի երգչուհուն աջակցելու համար նրա երկրպագուները երգ էին ձայնագրել և ուղարկել Ժաննային, գրում է «Комсомолская правда»-ն։

 

Երգչուհին անմիջապես արձագանքել է բարի ժեստին՝ դիմելով երկրպագուներին իր պաշտոնական կայքում՝ «Սիրելիներս, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր բարության համար, ձեր կարեկցանքի և աջակցության համար, որն այժմ ինձ այդքան անհրաժեշտ է։ Ես ստացա երգը, նայում էի և այտերիս վրայով արցունքներ էին հոսում, շնորհակալություն ձեզ հավատարմության, նվիրվածության համար, շնորհակալություն, որ իմ կողքին եք արդեն երկար տարիներ։ Ես հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք։ Պահպանեք ձեզ և երբեք մի կորցրեք հավատը։ Ձեր Ժաննա»։