Հունաստանում խիստ տնտեսական միջոցների դեմ ցույցերին մասնակցել է ավելի քան 25000 մարդ

23:14 • 09.04.14

Աթենքում և Սալոնիկում ավելի քան 25 000 մարդ մասնակցել է ԵՄ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի՝ վարկերի դիմաց սահմանած խիստ տնտեսական միջոցառումների դեմ ուղղված զանգվածային ցույցերին:


Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ ցույցերի մասնակիցները բողոքել են «պետական հատվածի կրճատումների, հազար աշխատակիցի հեռացման և վերջին աշխատանքային ու սոցիալական իրավունքների ոչնչացման նոր աղետալի միջոցառումների դեմ»:


Հունաստանի Կոմունիստական կուսակցության կոչով շուրջ 10000 մարդ ներկա է գտնվել «Համահունական պայքարի ճակատ» արհմիության ցույցին և երթով կենտրոնական փողոցներով գնացել դեպի Հունաստանի խորհրդարան:


Շուրջ 6-7000 մարդ մասնակցել է երկրի խոշորագույն արհմիությունների կողմից կազմակերպված նման այլ երթի: Հունաստանի հյուսիսային մայրաքաղաք Սալոնիկում տեղի ունեցած ցույցերին, ոստիկանության գնահատմամբ, մասնակցել է 9000 մարդ: