Իրանը 30.000 տոննա պարեն է ուղարել Սիրիա

11:31 • 09.04.14

Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ Իրանի կառավարությունը 30.000 տոննա պարեն է տրամադրել նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, հայտնի է, որ պարենով բարձված նավն արդեն ժամանել է Միջերկրական ծովի սիրիական նավահանգիստ։

 

Աղբյուրը նշում է, որ Իրանն Ասադի ռեժիմի գլխավոր աջակիցներից է և անում է բոլոր քայլերը նրան նախագահական աթոռին երկար պահելու համար։ Անցած տարի Իրանը 3.6 մլրդ դոլարի վարկային գիծ է բացել Սիրիայի համար՝ հնարավորություն տալով երկրի կառավարությանը նավթամթերք գնել Թեհրանից։