Իրաքում օրինականացրել են մինչև 9 տարեկան երեխաների ամուսնությունները
Իրաքի նոր օրենսդրության համաձայն՝ մինչև 9 տարեկան երեխաները կկարողանան օրինական ամուսնության մեջ լինել, տեղեկացնում է Взгляд-ը՝ The Guardian-ին հղումով։
Նոր օրենքն Իրաքի խորհրդարանի կողմից ընդունվել է այն ժամանակ, երբ ընտրություններին մեկ ամսից էլ քիչ է մնացել։ Նոր օրենքը թույլատրում է մինչև 9 տարեկան երեխաներին ամուսնանալ։
Օրենսդրական փոփոխության քննադատներն այն անվանել են «օրինական անհավասարություն»։
Օրենքը հաստատվել է իշխող կոալիցիայի կողմից, որը ձգտում է ընտրությունների ընթացքում գրավել շիաների ձայները։
Ներկայում գործող օրենքը սահմանում է, որ երիտասարդները 18 տարեկանից կարող են ամուսնանալ առանց ծնողների համաձայնության։ 15 տարեկանից փոքր աղջիկները կարող են ամուսնանալ միայն խնամակալի թույլտվությամբ։










