Հորդանանի թագավորը մտադիր է մոտոցիկլով շրջել Ռուսաստանով

15:18 • 09.04.14

Մոսկվայում տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդի բանակցությունները։ Թագավորը հաստատել է իր եղբոր հետ Ռուսաստանով մոտոցիկլով շրջելու մտադրությունը, գրում է gazeta.ru-ն:

 

Պուտինը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը հիշեցրել է վերջինիս, որ նա նախկինում պատրաստվում էր մոտոցիկլով շրջել Ռուսաստանով: Նա հետաքրքրվել է, թե արդյոք չեն փոխվել թագավորի պլանները:


«Ես հուսով եմ, որ իմ թանկագին եղբոր հետ մենք կկարողանանք դա անել»,- պատասխանել է Աբդալլա Երկրորդը: