Չեչնիայում ահաբեկիչներ չեն մնացել. Կադիրով

17:52 • 09.04.14

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հանրապետությունում գրեթե ամբողջությամբ չեզոքացվել են վահաբիները, և ահաբեկիչներ չեն մնացել, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

«Անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարում մենք հաղթել ենք, և ոչ միայն զենքով, մենք հաղթել ենք նաև գաղափարախոսական մարտում։ Մենք ահաբեկիչների դեմ նրանց իսկ մեթոդներն ենք կիրառել։ Խորը գիտական հիմքով ապացուցել ենք, որ վահաբիները մուսուլմաններ չեն, այլ մուսուլմանների թշնամիներ»,- հայտարարել է Չեչնիայի նախագահը։

 

Սակայն նա նաև նշել է, որ բոլոր խմբավորումներին լիովին ոչնչացված համարել չի կարելի։

 

«Հնարավոր է, որ ինչ-որ տեղ 7-12 մարդ դեռ թաքնվել է անտառում կամ լեռներում»,-ասել է Կադիրովը։

 

Հանրապետության նախագահը նշել է, որ այժմ տարածաշրջանում երիտասարդներն անտառ չեն գնում և զինյալների շարքերը չեն համալրում։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման ղեկավար Դոկու Ումարովը։