Բրիտանացի ուսուցիչը փրկել է աշակերտուհու կյանքը՝ նրան տալով իր երիկամը

12:12 • 09.04.14

Լոնդոնի դպրոցներից մեկի 53-ամյա ուսուցիչ Ռեյ Կոն դարձել է իրական հերոս, քանի որ փրկել է իր աշակերտուհիներից մեկի կյանքը՝ նրան տալով իր երիկամը։

 

Ինչպես նշում է Euromag-ը, աղջիկն ունեցել է երիկամային անբավարարություն, ուստի նրա մայրը հայտնել է Կոյին, որ դուստրն այլևս ի վիճակի չի լինի դպրոց հաճախել։ Տեղեկանալով այդ մասին՝ ուսուցիչն առաջարկել է իր օգնությունն ու հանձնել է բոլոր անհրաժեշտ անալիզները։ 

 

Արդյունքում պարզվել է, որ Կոն հիանալի դոնոր է հիվանդի համար, ինչը բժշկական պրակտիկայում հազվադեպ հանդիպող երևույթ է։ Վիրահատությունից հետո դոնորն ու հիվանդն իրենց լավ են զգում ու մոտ ժամանակներս պատրաստվում են դպրոց վերադառնալ։