Թուրք ընդդիմադիրի վրա հարձակվողն Էրդողանի կուսակիցն է եղել
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա հարձակված անձն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է եղել։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, այդ մասին հաղորդել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի փոխնախագահ Հուսեյին Չելիքը։
Վերջինիս խոսքով՝ թուրք ընդդիմադիրի վրա հարձակված Օրհան Օվեթին հեռացրել են կուսակցության շարքերից։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում հարձակում էր իրականացվել ընդդիմադիր ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա։ Վերջինս ստացած բռունցքի հարվածներից տապալվել էր գետնին։










