ԱՄՆ-ում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի

08:35 • 09.04.14

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում մոտ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի, այս մասին հայտնում է Газета-ն՝ The Los Angeles Times-ին հղումով։


Հաղորդվում է նաև, որ անհետ կորած է համարվում 10 մարդ, որոնց որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է 600 մասնագետ և 100 կամավորական։


Ավելի վաղ նշվում էր, որ Վաշինգտոն նահանգի պատմության մեջ այս ամենախոշոր սողանքի հետևանքով զոհվել է 24 մարդ։


Աղբյուրը հիշեցնում է, որ սողանքը տեղի է ունեցել մարտի 22-ին՝ Սիեթլ քաղաքից 80 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում։ Հողի շերտերն ու քարերի բեկորներն ընկել էին 2 ոչ մեծ քաղաքների տների վրա՝ դրանք ծածկելով 5 մ բարձրությամբ ավազի շերտով։ Բացի այդ, սողանքի հետևանքով փակվել է Ստիլագուամիշ գետի հոսանքերից մեկը՝ առաջացնելով ջրհեղեղի վտանգ։