Մեքսիկայի ափերին է մոտեցել աշխարհի ամենախոշոր ձկներից մեկը (տեսանյութ)
Մեքսիկայում հսկա թիականման ձուկը, որը լողալով հասել է ափի մոտ, ապշեցրել է լողափին հանգստացող զբոսաշրջիկներին:
Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ ձկան այս տեսակը կարող է հասնել 20 մետր երկարության: Այն աշխարհի ամենամեծ ոսկորավոր ձուկն է և սովորաբար հանդիպում է 950 մետր խորություններում: Սակայն այս ձուկը լողալով հասել է լողափ:
Կարծիք կա, որ հենց այս ձկնատեսակի հիման վրա են ստեղծվել առասպելական ծովային հրեշների կերպարները, որոնց մասին խոսվում էր միջին դարերում:










