Իտալիան կոչ է անում ԵՄ-ին լուծել Աֆրիկայից ներգաղթյալների հարցը
Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել է, որ իտալացի փրկարարները վերջին 48 ժամվա ընթացքում մոտ 4 հազար անօրինական ներգաղթյալի են փրկել, որոնք փորձում էին նավերով Միջերկրական ծովով հասնել Եվրոպա, հաղորդում է BBC-ն:
Նա կոչ է արել Եվրամիությանը միջոցներ ձեռնարկել «մահվան առևտրականների» գործունեությունը դադարեցնելու համար, որոնք Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպայի հարավ նավերով ներգաղթյալների տեղափոխումներ են կազմակերպում:
Փրկվածների թվում են նավի ուղևորները, որն աղետի է ենթարկվել Սիցիլիայի ափերի մոտ. ուղևորների թվում եղել են կանայք և երեխաներ: Աղետի ենթարկված նավն ուղղաթիռից նկատել են ոստիկանները:










