Բյուջետային միջոցները ոչ նպատակային օգտագործած Բրիտանիայի մշակույթի նախարարը հրաժարական է տվել

12:16 • 09.04.14

Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Մարիա Միլերը դադարեցրել է իր լիազորությունները՝ ֆինանսական սկանդալի ֆոնին, հայտնում է Interfax-ը:

 

Նրա անունը կապվում է բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման հետ:


Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին գրած նամակում Միլերը նշել է, որ սկանդալի հանդեպ ուշադրությունը սկսել է կառավարությանը շեղել այն կարևոր աշխատանքից, որը կատարում է:

Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ վարչապետ Քեմերոնն ընդունել է Միլերի հրաժարականը:

 

Միլերը, մասնավորապես, մեղադրվում է պետական բյուջեի միջոցներով իր բնակարանի դիմաց վճարում կատարելու համար: