Նախարարների մակարդակով ՌԴ-ԱՄՆ-ԵՄ-Ուկրաինա հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ
Քննարկվում է Ուկրաինայի հարցով քառակողմ հանդիպման (ԱՄՆ, ԵՄ, Ուկրաինա, ՌԴ) անցկացման հնարավորությունը, նման հանդիպում կարող է կայանալ հաջորդ շաբաթ եվրոպական երկրներից մեկում։ Այդ մասին Interfax.ru-ին ասել է ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրներից մեկը:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ սենատի՝ միջազգային հարցերով հանձնաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրոպայում հաջորդ շաբաթ Ուկրաինայի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին:
Եվրամիությունից հայտնել են, որ ՌԴ, ԵՄ, ԱՄՆ և Ուկրաինայի դիվանագիտության ղեկավարները պայմանավորվել են առաջիկա 10-օրյա ժամկետում հանդիպել Եվրոպայում:










