Ուկրաինացի պատգամավորը բորշչ է ուտում անմիջապես խորհրդարանի դահլիճում (տեսանյութ)
Ուկրաինացի պատգամավոր Յուրի Միրոշնիչենկոն աշխատավայրում զգում է իրեն, ինչպես տանը։ Մինչ մյուս խորհրդարանականները հարաբերություններ են պարզում, քաղաքական գործիչը ճաշում է անմիջապես Գերագույն ռադայի դահլիճում, գրում է «Комсомольская правда»-ն։
Համացանցում է հայտնվել տեսանյութ, թե ինչպես է Միրոշնիչենկոն առանց ամաչելու պայուսակից հանում թերմոսը և ախորժակով բորշչ ուտում։ Ճաշելուց հետո խորհրդարանականը խաչակնքվում է և հավաքում մնացորդները։
Հոլովակն անմիջապես մեծ արձագանք է գտել համացանցում։ Օգտատերերը սկսել են հարցադրումներ անել՝ «մի՞թե պատգամավորների գործերն այդքան վատ են», ավարտվել են ռեստորանները և ճաշկերույթները, և նույնիսկ Գերագույն ռադայի ճաշարանն իր ավելի քան մատչելի գներով արդեն հասանելի չէ նրանց։










