The Icon is back. Քեյթ Մոսը հագուստի նոր հավաքածու է ստեղծել Topshop-ի համար (լուսանկարներ)
Այսուհետ նորաձևությանը հետևող կանայք ու աղջիկները հնարավորություն կունենան իրենց զգեստապահարանները թարմացնել հայտնի սուպերմոդել Քեյթ Մոսի ոճով կարված հագուստներով։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Մոսը կրկին վերադարձել է դիզայների գործին՝ բրիտանական Topshop բրենդի համար ստեղծելով հագուստի նոր հավաքածու։
Աղբյուրը նշում է, որ Մոսի ստեղծած The Icon is back հավաքածուում ներառված իրերը կրելով՝ ցանկություն է առաջանում անընդհատ շարժվել ու պարել։ Հավաքածուի հիմնական դեկորատիվ տարրը ծոպազարդն է, որով զարդարված են բաճկոնները, ժիլետներն ու զգեստները։

















