Օլանդը արգելել է Ֆրանսիայի նախարարներին՝ նիստերի ժամանակ օգտվել բջջային հեռախոսներից
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արգելել է նախարարներին՝ նիստերի ժամանակ օգտագործել բջջային հեռախոսները, որպեսզի միմյանց լսելու հնարավորություն ունենան: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով The Guardian-ին:
Նախարարներն այժմ յուրաքանչյուր շաբաթ անցկացվող լսումների ընթացքում ստիպված կլինեն բոլոր շարժական սարքերը թողնել դռների ետևում:
«Որպեսզի մենք կարողանանք կենտրոնանալ, թե ինչ պետք է անենք, նախագահը որոշել է արգելել շարժական սարքերի մուտքը դահլիճ: Այժմ մեզնից յուրաքանչյուրը պետք է խոսի և լսի, թե ինչ են խոսում ուրիշները»,- նշել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը:










