Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Սիրիայում պատերազմը և հիշել է սպանված հոլանդացի քահանային
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում դիմել է հավատացյալներին և կոչ արել Սիրիայում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, գրում է newsru.com-ը։
«Թո՛ղ զենքը լռի։ Ո՛չ պատերազմին, ո՛չ կործանումներին»,- ասել է պոնտիֆիկոսը։ Նա նշել է, որ սգում է հոլանդացի քահանա Ֆրանցիսկ վան դեր Լուգտեի մահը, ում այս շաբաթ Սիրիայում սպանել էին անհայտ անձինք։
«Նրան սիրում էին և՛ քրիստոնյաները, և՛ մուսուլմանները։ Այդ սպանությունն ինձ խոր ցավ պատճառեց և հիշեցրեց այն մարդկանց մասին, որոնք տանջվում են և զոհվում այդ տառապած երկրում»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ դիմելով տասնյակ հազարավոր հավատացյալների։










