Մենք նրան վաղուց տապալած կլինեինք. ուկրաինական «Պրավիյ սեկտորը»՝ Արսեն Ավակովի մասին
Ուկրաինայի «Պրավիյ սեկտոր» ազգայնական կազմակերպությունից հայտնել են, որ արդեն վաղուց տապալած կլինեին երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, եթե երկրում լարված իրավիճակ չլիներ: Այդ մասին 112 ալիքին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Իգոր Կրիվորուչկոն, գրում է korrespondent.net-ը:
«Մենք նրան վաղուց տապալած կլինեինք, բայց մեզ մեղադրում են, որ մեր սահմանին կանաչ մարդուկներ են կանգնած: Հենց դա է մեզ հետ պահում։ Մենք ստիպված ենք բավարարվել նրանով, որ մասնակցում ենք Ալեքսանդր Մուզիչկոյի (հայտնի է որպես Սաշա Բելի) սպանության հետաքննության գործով քննչական հանձնաժողովին»,- ասել է նա:










