Ուկրաինայի նախագահի թեկնածու Ռաբինովիչը ռադիոկայան է բացում և անձամբ է ընտրելու եթեր հեռարձակվող անեկդոտները

23:47 • 09.04.14

Ուկրաինայի Հրեական կոնգրեսի ղեկավար, Ուկրաինայի նախագահի թեկնածու Վադիմ Ռաբինովիչը svoeradio.com կայքում իր «Rabinovich-FM» ռադիոկայանն է բացում: Այս մասին հղորդում է Интерфакс-ը` հղում կատարելով թեկնածուի մամլո ծառայության՝ չորեքշաբթի տարածած հաղորդագրությանը:


«Ինչ վերաբերվում է «Rabinovich-FM» ռադիոկայանի բովանդակությանը, այն կկազմվի քաղաքականության և տնտեսական իրադարձությունների վերջին նորությունների և հաշվետվությունների ամենաթեժ մեկնաբանությունների հիման վրա: Չեն անտեսվի նաև երաժշտության սիրահարները»,-նշված է հայտարարության մեջ:


Մամլո ծառայության տեղեկատվության համաձայն՝ գլխավոր անակնկալը Վադիմ Ռաբինովիչի կողմից առաջարկվող անեկդոտները կլինեն, որոնք նախագահի թեկնածուն խոստացել է անձամբ ընտրել: Ռադիոկայանը կգործարկվի գալիք շաբաթվանից: