Օլիմպիադային պատրաստվելու ընթացքում Սոչիում ահաբեկչությունների փորձ է կանխվել
2014 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման պատրաստությունների ժամանակ Սոչիի օլիմպիական օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումներ կատարելու փորձ է կանխվել: Այդ մասին ասել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ահաբեկչությունների կանխումը հնարավոր է դարձել այլ երկրների հատուկ ծառայությունների հետ ռուսական հատուկ ծառայությունների համագործակցության շնորհիվ:
«Դրա օրինակ է ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից գործընկերների հետ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության համատեղ աշխատանքը մի խումբ անձանց նկատմամբ, որոնք մտադրվում էին Սոչիում օլիմպիական օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումներ իրականացնել։ Համատեղ գործողություններով այդ վտանգը լոկալացվել է»,- ասել է Բորտնիկովը։










