Ուկրաինայի նախագահի օլիգարխ թեկնածուն Տիմոշենկոյին կոչ է արել հանել թեկնածությունը
Ուկրաինայի նախագահի թեկնածու, օլիգարխ Պյոտր Պորոշենկոն «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոյին առաջարկում է չմասնակցել ընտրություններին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Պորոշենկոյի կենտրոնական ընտրական շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկի խոսքով՝ Պորոշենկոն բոլոր ժողովրդավարական ուժերի միավորման կողմնակիցն է՝ հանուն հաղթանակի և երկրի հետագա վերակառուցման։
«Մենք դիմում ենք բոլոր այն գործիչներին, որոնք իրենց ժողովրդավար ուժերի թեկնածու են համարում, այդ թվում՝ Յուլյա Տիմոշենկոյին։ Ես կարծում եմ, որ Տիմոշենկոն, եթե նա պատասխանատու գործիչ է՝ գործով, այլ ոչ խոսքով, նա վաղ թե ուշ կհամաձայնի այն տեսակետին, որ Ուկրաինան պետք է միավորվի»,- ընդգծել է Կովալչուկը։
Նրա խոսքով՝ Տիմոշենկոն պետք է հանի թեկնածությունը՝ հանուն ուկրաինացի ժողովրդի շահերի, քանի որ հենց Պորոշենկոն կարող է միավորել երկիրը։
Նշենք, որ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն մայիսի 25-ին։










