Ռուսաստանն Ուկրաինա ներխուժման համար 80.000 զինվորական է տեղակայել. ԱՄՆ հետախուզություն
ԱՄՆ հետախուզական ծառայությունները մանրամասն տեղեկություններ ունեն, որոնք վկայում են այն մասին, որ Ռուսաստանն Ուկրաինա ներխուժման համար անհրաժեշտ ուժեր է կենտրոնացրել, գրում է censor.net.ua-ն՝ հղում անելով The Daily Beast-ին։
Սակայն, ամերիկացի կոնգրեսականների և պաշտոնյաների խոսքերով, ԱՄՆ բանակի ղեկավարությանը հրաման է տրվել ուկրաինացի գործընկերներին մանրամասն չծանոթացնել ռուսական զորքերի մասին ԱՄՆ տվյալներին, գրում է նյութի հեղինակը։
«Ես համոզված չեմ, որ մենք կիսվում ենք որևէ մանրամասն տեղեկությունով։ Ակնհայտ է, մենք նրանց չենք տալիս կարևոր ռազմական խորհուրդներ իրենց սահմանին ռուսական պոտենցիալի և այն մասին, թե ինչպես է ավելի լավ օգտագործել ուկրաինական զինված ուժերը՝ դրան ի հակակշիռ»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Թըրները:
ԱՄՆ հետախուզությունը պոտենցիալ ներխուժման մասին զեկույցին ծանոթացրել է միայն Կոնգրեսին, ամերիկացի քաղաքական գործիչներին և Օբամայի գրասենյակի անդամներին: Տեղեկությունն անգին է, առավելևս՝ ուկրաինական կառավարության համար, որն իր տրամադրության տակ չունի նման տվյալներ հավաքելու համար անհրաժեշտ տեխնիկա, ենթադրում է հեղինակը:
Թերթի տվյալներով՝ ավելի շատ նշաններ են հայտնվում, որ ներխուժումը մոտենում է:
ԱՄՆ-ի թարմ տվյալների համաձայն՝ Ռուսաստանը սահմանին կենտրոնացրել է 80.000 զինվորական։










