ԱՄՆ-ն կտրուկ կկրճատի միջուկային սպառազինությունների թիվը՝ չնայած Ռուսաստանի հետ լարված հարաբերություններին. Wall Street Journal

12:19 • 09.04.14

ԱՄՆ-ն պատրաստվում է կտրուկ կրճատել միջուկային սպառազինությունների թիվը՝ չնայած Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ լարված հարաբերություններին, գրում է gazeta.ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով։

 

Պենտագոնը մտադիր է կատարել Ռուսաստանի հետ կնքած պայմանագրով ստանձնած պարտավորությունները և կրճատել միջուկային սպառազինությունների թիվը սուզանավերում և ռազմավարական ռմբակոծիչներում։

 

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով՝ կարևոր է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ՝ չնայած ռուս-ամերիկյան այլ ոլորտներում առկա լարվածությանը։ «Երկու կողմերն էլ համաձայնել են, որ դա կարևոր է»,- ընդգծել է աղբյուրը։