«Ամերիկայի ձայնը» դադարեցնում է Մոսկվայում հեռարձակումը
«Ամերիկայի ձայնը» ռադիոընկերությանը պաշտոնական նամակով տեղեկացրել են Մոսկվայում հեռարձակման վերաբերյալ պայմանագիրը դադարեցնելու մասին: «Ամերիկայի ձայնի» հետ աշխատել հրաժարված «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ռադիոկայանն անվանում է «մեր հաճախականությունների վրա սպամ» և այն օրիգինալ չի համարում, հաղորդում է ria.ru-ն:
««Россия сегодня»-ն չի աշխատի «Ամերիկայի ձայնի» հետ»,-ասել է Կիսելյովը: Նրա կարծիքով՝ ռադիոկայանը ձանձրալի է և ոչ ինքնաքննադատական ԱՄՆ-ի նկատմամբ:
«Այն տպավորությունն է, որ նրանք հեռարձակում են ուրիշ աշխարհից: Ամեն դեպքում, մի աշխարհից, որն արդեն չկա»,- ասել է նա:










